«Համաձայնություն չկա․ դա կարող եմ ասել միայն»․ Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին
- Mar 13, 2025
- 1 min read

Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը այսօր կրկին վստահեցրեց, թե «բոլոր հնարավոր տեղերում» Բքվի բանտերում պահվող գերիների՝ հայրենիք վերադարձի հարցը «բարձրացնում են»։
«Եթե չի լուծվել հարցը, դա ի՞նչ է նշանակում․ նշանակում է, որ համաձայնություն չկա։ Ոչ թե նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը չի բարձրացնում հարցը, այլ նշանակում է, որ չկա համաձայնություն, ըմբռնում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա հավելեց,- «Դա կարող եմ ասել միայն»։




















