top of page

Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին

  • 1 hour ago
  • 1 min read

Այսօր 06։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մեծարենց փողոցով անցնող ջրատարում տղամարդու դի կա։



Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։



Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, սպանություն, թե ինքնասպանություն՝ պարզվում է։

 
 
1/3516
bottom of page