top of page

Գերմանիայում եկեղեցում շմnլ գազից 19 մարդ է թnւնավորվել

2 minutes ago
1 min read

Գերմանիայի հարավում գտնվող Ալգոյ շրջանի եկեղեցում մոտ 20 մարդ է թունավորվել շմոլ գազից ՝ ջեռուցման համակարգի անսարքության պատճառով, հայտնում է Ria Novosti-ն ՝ վկայակոչելով տեղի փրկարարական ծառայության դիսպետչերական կետը:

«Ալգոյի եկեղեցում 19 մարդ թունավորվել է շմոլ գազից ջեռուցման համակարգի անսարքության պատճառով, չորսի մոտ թունավորումը ծանր է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ այս պահին միջադեպի պատճառը չի պարզվել: Եկեղեցու այցելուներին օգնություն ցուցաբերելու համար ներգրավվել են բժիշկներ, հրշեջներ եւ ոստիկաններ ։ 


 
 
1/3921
bottom of page