Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
- Arevik Charchyan

- Nov 15, 2024
- 1 min read

Նոյեմբերի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են 2024 թվականի օգոստոսին Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև՝ արդյունաբերական համագործակցության և տրանսպորտի ոլորտում մի շարք փոխշահավետ նախագծերի գործնական իրականացման հարցեր։Կողմերը հաստատել են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա համակողմանի զարգացման հարցում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։




















