top of page

Արթուր Չախոյանին ծեծի ենթարկածների խմբում է եղել ապօրինի շինարարություն իրականացրածի որդին. Հետք

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 8 hours ago
  • 1 min read
ree

Երևանի քաղաքապետարանի գործունեությունը քննադատող ակտիվիստ Արթուր Չախոյանը մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել։ Բռնության դեպքը տեղի է ունեցել Երևանի Նոր Նորք վարական շրջանի Բաղյան փողոցում, որտեղից օրեր առաջ ակտիվիստը տեսանյութ էր հրապարակել՝ քաղաքային իշխանություններին մեղադրելով անգործության մեջ (համայնքային հողի զավթումը չկանխելու եւ ապօրինի շինարարությունը չկասեցնելու համար), գրում է Հետքը։

«Համայնքից մոտ 500 քմ հողամաս ապօրինի զավթել են եւ կառուցել են այս գյուղմթերքի շուկան»,- հրապարակած տեսանյութում հայտարարել էր Արթուր Չախոյանը։ Այս ամենից բացի, ակտիվիստը, պարզել էր, որ շինարարության ժամանակ կառուցապատողը քանդել էր նաեւ մայթը, որը հետագայում բարեկարգվել է Երևան համայնքի միջոցներով։

Բաղյան փողոց 2/5 հասցեի 436 քմ հողամասի սեփականտերը՝ Նորիկ Արշալույսի Հովհաննիսյանն է։ Նրան են պատկանում նորաստեղծ «Սալիտա 888» եւ «Վեգամալլ» ՍՊԸ-ները։ Նոր Նորքում Նորիկ Հովհաննիսյանը հայտնի է նաեւ որպես «Լունա» տաքսի ծառայության սեփականատեր։ Տաքսի ծառայության տնօրենը Հովհաննիսյանի որդին է՝ Կարեն Հովհաննիսյանը, որն էլ, ըստ Արթուր Չարխոյանի, եղել է իր վրա հարձակվողներից մեկը։

 
 
1/3069
bottom of page