top of page

Թիվ 117 դպրոցի մի քանի աշակերտ որոշել են դասից փախչել, պահակը չի թողել, 2–րդ հարկի պատուհանից թռել են, մեկի կողոսկրը կոտրվել է. Տնօրեն

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Oct 2
  • 1 min read
ree

Երևանի Կոնստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցի 9–րդ դասարանի աշակերտները որևէ կոնֆլիկտ չեն ունեցել որևէ ուսուցչի հետ, և տարածված տեղեկությունը սուտ է. news.am-ի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրեն Թերեզա Ավագյանը։

«Ընդամենը մի քանիսը որոշել են դասից փախչել, մի քանի տղա և երկու աղջիկ, պահակը թույլ չի տվել փախչեն, բարձրացել են 2-րդ հարկ և թռել են դպրոցի 2–րդ հարկի պատուհանից, մնացած 20 աշակերտները շարունակել են իրենց դասապրոցեսը»,-ասել է տնօրենը։

 Ըստ նրա՝ երեխաները գնացել են շրջել Քանաքեռում, հետո միայն ժամը 18.00-ին նոր ծնողները երեխային տարել են հիվանդանոց։ «Պարզվել է կողոսկրը ջարդվել է, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, ամեն ինչ նորմալ է»,-ասել է տնօրենը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ 2-րդ հարկի պատուհանից նետված և վնասվածք ստացած աղջկան Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում անհրաժեշտ հետազոտություն են անցկացրել, որից հետո երեխան տեղափոխվել է հիվանդասենյակ և նշված բժշկական կենտրոնի բուժանձնակազմի շնորհիվ հնարավոր է եղել շատ արագ հետազոտությունների արդյունքում գտնել ողնաշարի հատվածի վնասված մասը, ու հիմա դեռ մեկ շաբաթ ևս 14-ամյա աղջիկը մնալու է հիվանդանոցում, ստանալու է անհրաժեշտ բուժումներ, որից հետո կատարվելու է վիրահատություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի մասին ծնողները տեղեկացրել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

 
 
1/3191
bottom of page