top of page

Հայ մարմնամարզիկները Գերմանիայում կմասնակցեն Աշխարհի գավաթի առաջին փուլին․ Երկրորդ փուլին չեն մասնակցի, քանի որ կայանալու է Բաքվում

  • Feb 13, 2025
  • 1 min read

Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կկայանա Աշխարհի գավաթի առաջին փուլը, որտեղ մեծահասակների կազմում իրենց դեբյուտը կնշեն Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը, հայտնում են Հայաաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։

Աշխարհի գավաթին կմասնակցեն նաև Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը:

Աշխարհի գավաթի երկրորդ փուլը կայանալու է Բաքվում, որին Հայաստանի թիմը չի մասնակցի:


 
 
1/3752
bottom of page