top of page

Նոր մանրամասներ՝ Մերձավանի սպանությունից. Կարեն Աբրահամյանի նկատմամբ թշնամանք է ունեցել Մհեր Ախտոյանը

  • Sep 29, 2025
  • 1 min read

Լրագրող Լիա Սարգսյանը գրել է.

«Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի եւ քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանությունը խոստովանած Գեւորգ Հարությունյանը Մերձավանի նախկին ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանի շատ մտերիմ ընկերն է եղել: Ավելին՝ Մհերն ու Գևորգը, ըստ տեղեկությունների, միասին կրակարանում վերապատրաստվել են: Մերձավանի սպանություններից 10 օր առաջ է Ախտոյանը հեռացել Հայաստանից:



Բոլորին է հայտնի, որ Մհեր Ախտոյանը և իր ընտանիքը Վալոդյա Գրիգորյանի ընտանիքի հետ թշնամական հարաբերությունների մեջ են, որը ծագել է քաղաքական հողի վրա, և ավելի է սրվել Փարաքար խոշորացված համայնքի վերջին ընտրությունների ժամանակ:



Մհեր Ախտոյանը նաև անձնական թշնամանք է ունեցել սպանված Կարեն Աբրահամյանի հետ: Անցած տարի Ախտոյանը և Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանը կալանավորվել էին՝ կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակում: Ինձ պատմեցին, որ Ախտոյանին ձերբակալել է անձամբ Կարեն Աբրահամյանը:



Նշեմ նաև, որ Ախտոյանի հայրը նույնպես հարցաքննվել է Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության քրեական վարույթի շրջանակում:



Ձախից՝ Մհեր Ախտոյան, աջից՝ Գևորգ Հարությունյան»:

 
 
1/3752
bottom of page