Վթար՝ Երևանում, տուժած կա
- Oct 1, 2025
- 1 min read

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի և Խորենացի փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տուժել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։




















