Կադաստրի կոմիտեի ղեկավարի աշխատասենյակում դաժանաբար քաղաքացու են ծեծել. Armlur
- Armen Sukiasyan

- Sep 15
- 1 min read

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի աշխատասենյակում մի քաղաքացի է ծեծի ենթարկվել, որը գնացել է իր կնոջն աշխատանքից ազատելու հարցի պարզաբանման հետքերով: Այս մասին գրում է ArmLur.am-ը։
Կայքի տեղեկություններով, դեպքին նախորդել է կնոջ՝ աշխատանքից ապօրինի ազատումը։ Վրդովված ամուսինը զանգահարել է Կադաստրի պետին, սակայն պատասխան չստանալով՝ ձայնային հաղորդագրություն է ուղարկել։ Մի քանի ժամ անց, նրա ընտանիքի պնդմամբ, Արթուրին առևանգել են և դաժանաբար ծեծի ենթարկել։ Նշվում է, որ ծեծի տեսարանը շարունակվել է մի քանի ժամ և մասնակցել է շուրջ հիսուն մարդ։
ՆԳՆ–ից կատարվածի վերաբերյալ հայտնել են հետեւյալը. «Քաղաքացուց ծեծի ենթարկվելու վերաբերյալ ստացվել է հաղորդում, որն անմիջապես, պատշաճ կարգով, արձանագրվել է և ուղարկվել նախաքննական մարմին։ Ոստիկանության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներն ու անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ»։
Ավելի ուշ կայքին հայտնի է դարձել, որ Կադաստրի պետի աշխատասենյակում ծեծի ենթարկվածի կնոջը՝ Վերոնիկային ոստիկանությունը տարել է Քննչական կոմիտե։
Կատարվածի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաեւ Կոմիտեն. «Տեղեկատվությունը, թե Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը մասնակցություն ունեն քաղաքացու առևանգման և ծեծի ենթարկելու մեջ, չի համապատասխանում իրականությանը։
Խնդրում ենք զերծ մնալ չճշտված տեղեկատվություն տարածելուց»։




















