«Ավարտվել է տեսախցիկների տեղադրման նախագծման ու տեղաբաշխման գործընթացը, նորոգվում է պահակակետը»․ Ավինյանը՝ աղբավայրի մասին
- Oct 11, 2025
- 1 min read

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Նուբարաշենի աղբավայրում կատարվող աշխատանքներն է նկարագրել․
«Այս պահի դրությամբ արդեն 320 մեքենա հող է տեղափոխվել Նուբարաշենի աղբավայր:
Տարածքում աշխատում է 32 միավոր բազմաֆունկցիոնալ և մասնագիտացված տեխնիկա, որից 5-ը՝ մարտական հաշվարկ:
Կրակի լեզվակներն ամբողջությամբ մարվել են, վտանգավոր հատվածները, որտեղից ծուխ է դուրս գալիս, պատվում են հողածածկով:
Առավոտյան 08:30-ի համեմատ գրեթե կիսով չափ պակասել է ծխածածկույթը, սակայն դեռևս կան ակտիվ օջախներ: Աշխատանքները շարունակվելու են ամբողջ գիշեր՝ մինչև վաղն առավոտ:
Արդեն տեղադրվել է արտաքին լուսավորության 8 հենասյուն, մոնտաժվում են արգելափակոցները՝ կատարվում են հիմնային աշխատանքներ, ավարտվել է տեսախցիկների տեղադրման համար նախագծման ու տեղաբաշխման գործընթացը, նորոգվում է պահակակետը»:




















