top of page

20-ամյա վարորդը «Infiniti»-ով բախվել է երկաթե ցանկապատի ձողերին, ապա չգործող երկաթե կրպակին

  • Oct 13, 2025
  • 1 min read

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Անդրանիկ Մ.-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ցանկապատի ձողերին, ապա՝ չգործող երկաթե տաղավարին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

 
 
1/3752
bottom of page