top of page

Փրկարարները վնասվածք ստացած քաղաքացուն պատգարակով իջեցրել են «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջից

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Oct 12
  • 1 min read
ree

Հոկտեմբերի 12-ին, ժամը 16:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի կողմից «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են սարալանջից (մոտ 5 կմ)։

 
 
1/3174
bottom of page