Բախվել են Երևան-Հրազդան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Opel»-ը. կան վիրավորներ
- Armen Sukiasyan 
- 12 hours ago
- 1 min read

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 09:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայում բախվել են Հրազդան – Երևան երթուղին սպասարկող թիվ 270 մարդատար «Գազել»-ն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։A




















