Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայ առաքելական եկեղեցու ու Սրբազան հայրերի մասին անպարկեշտ արտահայտվել
- Armen Sukiasyan
- 1 day ago
- 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայ առաքելական եկեղեցու ու Սրբազան հայրերի մասին ոչ կոռեկտ արտահայտվել։
Փաշինյանը, ով կնոջ հետ «Կրթվելը նորաձև է» շարժման «ջատագով» է, անպարկեշտ բառապաշարով գրառում է արել Սրբազան հայրերից մեկի մասին։

Հիշեցնենք՝ կառավարության երեկվա նիստումՆիկոլ Փաշինյանը հերթական անգամ թիրախավորել էր եկեղեցուն, ասել էր, իբր, մեր եկեղեցիները չուլանացված են։
«Ինչ ասես կա՝ ավելացած մետլաղ, պարկով ցեմենտ, աբալովկի հին կտորներ, արմատուրայի ժանգոտ կտորներ։ Մարդ եկեղեցի մտնում է, որ ունենա հոգևոր հաղորդակցություն, բայց մտնում, տեսնում ես՝ մեկի հին կոշիկներն են, շորերն են, մեկը իրա հին կռավաթն է բերել, դրել, ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, ինչքա՞ն կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել, ինչքա՞ն կարելի է ոտքի տակ տալ սրբությունները ու մեկ էլ՝ «վա՜յ, համալիրում բան ա եղել...»»,- ասել էր Փաշինյանը։
Փաշինյանի հայտարարությունից հետո Սրբազան հայրերը արձագանքել էին նրան. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ գերաշնորհ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն, օրինակ, նշել էր.«Սրբավայրերի հանդեպ վարչապետի հանկարծական հետաքրքրությունը, այսուհանդերձ, ունի նաև մխիթարական ներուժ: Միգուցե երկրի ղեկավարը հանկարծ որոշի նաև նկատել հայկական սրբավայրերի նկատմամբ ադրբեջանական աճող հավակնությունները: Գուցե թե հայացքի արժանանան նաև բռնազավթված Արցախում ոչնչացման վտանգի առջև գտնվող սրբավայրերի պահպանության կենսական խնդիրները»:
Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն էլ Նիկոլ Փաշինյանին անվանել էր «երկրի գլխավոր ցավագար»։