Ռուսական «МИГ» կործանիչը Արշակունյանց պողոտայում բախվել է երկաթե սյանը, ապա՝ ճաղավանդակին
- Armen Sukiasyan
- 9 hours ago
- 1 min read

Այսօր՝ օգոստոսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:15-ի սահմաններում ռուսական կործանիչը Արշակունյանց պողոտայում բախվել է երկաթե սյանը ապա ճաղավանդակին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
ՀՀ Ներքին գործերի նախարարության, ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողների գլխավորությամբ Էրեբունի օդանավակայան երթևեկությունը դադարեցրել են։