Իրանի Ֆորդո միջուկային օբյեկտի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել
- Armen Sukiasyan
- Jun 16
- 1 min read

Իրանական ատոմային Ֆորդո օբյեկտի տարածքում 2.5 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել։ Ցնցումներն արձանագրվել են հունիսի 15-ի երեկոյան։
Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Ղոմ քաղաքից 29 կմ հեռավորության վրա։
Ֆորդոյի գործարանը ստորգետնյա միջուկային օբյեկտ է, որ տեղակայված է Իրանի կենտրոնական հատվածի Ղոմ քաղաքից ոչ հեռու՝ լեռնային թունելներում։
Հայտարարվում է, որ օբյեկտը չի վնասվել։