top of page

Վահագն Խաչատուրյանը Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանն ընդգծել է հանրային համերաշխության և հասարակական երկխոսության ամրապնդման կարևորությունը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 16 hours ago
  • 1 min read
ree

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին։

Նախագահը կարևորել է Հանրային խորհրդի դերը որպես իշխանության և հասարակության միջև կապ ապահովող կարևոր օղակ ու սահմանադրական մարմին։ Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հանրային խորհրդի գործունեությունը պետք է միտված լինի հանրային համերաշխության և հասարակական երկխոսության ամրապնդմանը, ինչի կարիքը մեր հանրությունը հատկապես այժմ զգում է:

Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանը ներկայացրել է խորհրդի ձևավորումից հետո իրականացված աշխատանքները, ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ընդգծելով խորհրդի դերակատարությունը տարբեր ոլորտներում առկա խնդիրների վերհանման և պետական կառավարման համակարգին հասարակական գնահատականներ փոխանցելու գործում։

 
 
bottom of page