top of page

ՈւԵՖԱ-ն հրապարակել է ՉԼ-ի շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդներին

  • Mar 6, 2025
  • 1 min read

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդներին։

Նրանք են՝ Ռոդրիգոն («Ռեալ Մադրիդ»), Հարի Քեյնը («Բավարիա»), Մարտին Էդեգորը («Արսենալ») և Ալիսոնը («Լիվերպուլ»):

Ռոդրիգոն գոլ խփեց «Ատլետիկոյին» (2:1), Քեյնը երկու անգամ գրավեց «Բայերի» դարպասը (3:0), Էդեգորը դուբլ գրանցեց և գոլային փոխանցում կատարեց ՊՍՎ-ի դեմ խաղում (7:1), իսկ Ալիսոնը ՊՍԺ-ի դեմ խաղում (1:0) անառիկ պահեց սեփական դարպասը (1:0)՝ կատարելով 9 սեյվ:

 
 
1/3467
bottom of page