top of page

Արամուսի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու մարմիններ

  • Oct 12, 2025
  • 1 min read

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, առեղծվածային մահվան դեպքեր են տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում դիեր կան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հստակ տեղը հայտնի չէր, մոտ 1 ու կես կմ շառավղով դաշտամիջյան հատվածում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու մարմիններ: Այս պահին իրավապահները պարզում են մահացածների ինքնությունները:

Իրավապահները մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում՝ հնարավոր է նշված անձինք վրաերթի են ենթարկվել, ինչից հետո վրաերթի ենթարկողը, տեսնելով, որ նրանք մահացել են, դիերը տեղափոխել է դաշտ, թողել այնտեղ և հեռացել: Վարկածներից մեկն էլ հանկարծամահությունն է:

 
 
1/3752
bottom of page