top of page

«Թրամփը խաթարում է ՆԱՏՕ-ի միասնությունը, բարելավում հարաբերությունները ՌԴ-ի հետ»․ Բայդեն

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 6 days ago
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կատարում իր աշխատանքը, խաթարում է ՆԱՏՕ-ի միասնությունը և ձգտում է բարելավել հարաբերությունները ՌԴ-ի հետ։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը։«Կարծում եմ՝ նա (Թրամփը), անկեղծ ասած, շատ վատ աշխատանք է կատարել Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից... Գիտեք, աշխարհի պատմության մեջ երբևէ եղած ամենամեծ դաշինքը ՆԱՏՕ-ն է։ Եվ Թրամփը խաթարել է այն»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը՝ ABC-ին տված հարցազրույցում։

Բայդենին մտահոգում է նաև այն, որ Թրամփն ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ ինքը կապեր ունի Ռուսաստանի նախագահի հետ։

Ի տարբերություն Թրամփի, որը հայտնի է ՆԱՏՕ-ի հասցեին իր քննադատությամբ, Բայդենը հակառակ մոտեցումն է ցուցաբերել։ 2021 թվականին Մյունխենի համաժողովում նա ընդգծել էր, որ «Միացյալ Նահանգները հավատարիմ է ՆԱՏՕ-ի դաշինքին» և որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ձգտում է թուլացնել ինչպես եվրոպական նախագիծը, այնպես էլ հենց դաշինքը»։

1/2697
bottom of page