top of page

ԵՄ առաքելությունն ապացուցել է, որ տարածաշրջանում կայունության հիմնասյուներից մեկն է․ Արարատ Միրզոյան

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Jan 30
  • 1 min read

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ողջունել է Եվրոպական  խորհրդի որոշումը՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգելու մասին:

«Հայաստանը ողջունում է ԵՄ խորհրդի որոշումը՝ ևս երկու տարով երկարաձգելու ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը Հայաստանում: Առաքելությունն ապացուցել է, որ տարածաշրջանում կայունության հիմնասյուներից մեկն է: Մենք բարձր ենք գնահատում ԵՄ յուրաքանչյուր անդամ պետության աջակցությունն ու նրանց մասնակցությունը տեղում»,- գրել է  Միրզոյանը X-ի իր էջում:

bottom of page