«Փաշինյանի ավտոշարասյունը մեծ արագության ներքո հղի կնոջը վրաերթի է ենթարկել, սպանել, ու 3 տարում այդպես էլ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել»․ Մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի
- Apr 26, 2025
- 1 min read
2022 թվականի այս օրը՝ ապրիլի 26-ին, Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում վրաերթի ենթարկեց հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին։ 31 շաբաթական հղիություն ունեցող Սոնա Մնացականյանն ու նրա դեռ չծնված բալիկը մահացան։
Այսօր քաղաքացիներն, ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնացած Սոնա Մնացականյանի, մոմավառություն էին կազմակերպել՝ ցավով ընդգծելով՝ տեղի ունեցածից 3 տարի անց էլ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, իսկ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը շարունակում է այնպե երթևեկել, որ ցավոք, տեղին են մտահոգությունները, որ նոր ողբերգություն կարող է տեղի ունենալ։






















