Ունենք Ղարաբաղից տեղահանված 34,576 անձ, որ ստացել է ՀՀ քաղաքացիություն. Արփինե Սարգսյան
- 2 hours ago
- 1 min read

Արդեն իսկ ունենք Ղարաբաղից տեղահանված 34576 անձ, որ ստացել է ՀՀ քաղաքացիություն: Այս մասին «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Շուրջ 1000 դիմումներ, այսինքն՝ հրամանագրի նախագծեր, ՀՀ նախագահի աշխատակազմում են, այսինքն՝ օրերի կտրվածքով ևս 1000 անձի մասով հանգուցալուծում կունենանք և կկարողանանք այս պրոցեսն արագացնել»,- ասաց նա:
ՆԳ նախարարը նաև հայտարարեց, որ ունեցել են մերժման 0 դեպք, ինչը ցույց է տալիս ՀՀ Կառավարության հանձնառություն՝ ինտեգրման պրոցեսն ավելի արագ իրականացնելու:
«Մենք ունեցել ենք տեղահանված 28 հազար անչափահաս, որից արդեն մոտ 12 հազարն անձնագրավորման եղանակով ստացել է ՀՀ քաղաքացիություն՝ հաշվի առնելով ծնողների՝ քաղաքացիության ստացման հանգամանքը»,- ասաց նախարարը:




















