«Opel»-ը Եղվարդում կոտրել է փայտե էլեկտրասյունը և գազախողովակները
- 2 hours ago
- 1 min read

Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի՝ Եղվարդի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյան ու գազախողովակներին, կոտրել դրանք, ապա բախվել քարերին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 1 հոգու Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել։
Տեղում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Բախման հետևանքով կոտրված գազախողովակներից առաջացել է գազի արտահոսք։




















