top of page

Սպասվում է առանց տեղումների եղանակ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Aug 27
  • 1 min read
ree

Oգոստոսի 27-31-ին, սեպտեմբերի 1-ին ողջ հանրապետությունում, այդ թվում մայրաքաղաք Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

​​Երևանում օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 27-29-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

​Մարզերում օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան 2- 5մ/վ։ Օգոստոսի 27-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։


 
 
bottom of page