top of page

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են հանվել․․․ վերաբերվել են որպես փախստականների. Asekose.am

  • Oct 5, 2025
  • 1 min read

Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին Սոֆիայի Վասիլ Լևսկի օդանավակայանում վերաբերվել են որպես փախստականների:

Այս մասին գրում է բուլղարական մամուլը՝ նշելով, որ  սահմանապահ ոստիկանությունը նրանց տարել է ծառայողական շենք, մերկացրել, խուզարկել և երկու ու կես ժամ պահել։

Սկանդալի մասին  հայտնել է  Անի համայնքի քույր քաղաք՝ բուլղարական Նովի Պազարի  քաղաքապետ Գեորգի Գեորգիևն ու մանրամասնել․


«Այս միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին: Սակայն չորրորդ օրը ես դեռևս պաշտոնական պատասխան չունեմ բուլղարական իշխանություններից մեր հյուրերի նկատմամբ այս նվաստացուցիչ վարքագծի վերաբերյալ»։

Նշվում է, որ Սոֆիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը  նոտա է ուղարկել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևին:

Բուլղարական մամուլը նաև գրում է, որ Անի համայնքի ղեկավարն ու պատվիրակության մյուս անդամները  Շենգենյան վիզաներ ունեին Երևանում Բուլղարիայի դեսպանատնից և Նովի Պազարի քաղաքապետ Այան Մեհմեդովը նրանց սպասում էր օդանավակայանում։

Վայրէջքից անմիջապես հետո հայերին կանգնեցրել է սահմանային ոստիկանությունը, որը նրանց տարել է հարցաքննության սենյակ և խուզարկել։ Նովի Պազարի քաղաքապետը  նշել է, որ նրանց ստիպել են մերկանալ։

Բացի այդ ՝ հայկական պատվիրակության  ուղեբեռը, այդ թվում պաշտոնական նվերները  մեծ մասամբ  վնասել են։։

Նշվում է, որ շենքի ներսում ոստիկանությունը հայերին բազմիցս ասել է, որ նրանք համարվում են միգրանտներ, որոնք պետք է անմիջապես մեկնեն Ավստրիա։ 

Հայ հյուրերը փորձել են ոստիկանների հետ ռուսերեն խոսել, բայց նրանց պատասխանել են, որ լեզուն չեն հասկանում։

Հայկական պատվիրակությունը, այնուամենայնիվ, կարողացել է  մասնակցել Նովի  Պազարի  տոնակատարություններին։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Երևանից ժամանող ինքնաթիռը հայերին վերաբերվում է որպես վտանգավոր միգրանտների։

 
 
1/3752
bottom of page