top of page

Եղիշե Մելիքյանը կմնա «Փյունիկում»

  • Jan 27, 2025
  • 1 min read

«Փյունիկը» երկարաձգել է գործող պայմանագրի ժամկետը թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։ Այd մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երկարաձգել են գործող պայմանագիրը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը: Երկարաձգվել են ամբողջ մարզչական շտաբի հետ գործող պայմանագրերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մելիքյանը մարզում է թիմը 2021 թվականի հունվարից:

 
 
1/3752
bottom of page