top of page

Վազորդ Երվանդ Մկրտչյանը դարձել է Բալկանյան երկրների առաջնության հաղթող

  • Feb 17, 2025
  • 1 min read

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամները սկսել են պայքարը Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Երվանդ Մկրտչյանը հայտնեց, որ դարձել է Բալկանյան երկրների առաջնության վազքի 1,500 մետր տարածության մրցաշարի հաղթող:

Հայաստանի աթլետիկայի հավաքականը Բալկանյանը երկրների ձմեռային առաջնությանը մասնակցում 7 մարզիկով` Երվանդ Մկրտչյան (վազք), Ռազմիկ Ղազարյան (եռացատկ),Միլենա Գրիգորյան (վազք), Գոռ Հովակիմյան (եռացատկ), Յանա Սարգսյան (հեռացատկ, եռացատկ), Սամվել Գևորգյան (վազք), Իզաբելլա Առաքելյան (հեռացատկ): Մարզիչները կլինեն հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանն ու մարզիչ Արսեն Պետրոսյանը:  

 
 
1/3752
bottom of page