top of page

Հիմնավորապես մերժել Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը՝ մոռանալ սեփական արմատները, պատմությունը. Սերժ Սարգսյանի ուղերձը

  • Feb 20, 2025
  • 1 min read

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 37-ամյակի առթիվ.

«ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՈՒԺՆ է՝▪️դիմակայելու վերահաս վտանգներին,▪️վերանորոգվելու կորուստների ցավից,▪️խուսափելու անցյալի սխալներից,▪️վերարժևորելու ներկան,▪️հիշելու և փառաբանելու անցյալի հաղթանակները և հերոսներին,▪️պայքարելու սեփական Հայրենիքում արժանապատիվ՝ ազատ և անկախ ապրելու հիմնարար իրավունքի համար:ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋ ԳՆԱԼՈՒ ՄԵՐ ՈՒՂԵՆԻՇՆ Է.▪️Մենք հիշում ենք Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը՝ 37 տարի առաջ սկիզբ առած, հաղթանակով պսակված Արցախյան ազգային-ազատագրական պայքարը:▪️Մենք հիշում ենք այդ հաղթանակները մսխած ազգուրաց պետականաքանդներին:ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԵԼՈՒ ՄԵՐ ԿԱՄՔՆ Է՝▪️հիմնավորապես մերժելու Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը՝ մոռանալ սեփական արմատները, պատմությունը, հայրենի ծննդավայրը, ազգային արժանապատվությունը,▪️չընդունելու պետության և հայրենիքի մասին շինծու և վտանգավոր թեզերը,▪️թոթափելու անտարբերությունը,▪️հաղթահարելու վախերը,▪️չկորցնելու զգոնությունը,▪️անվրեպ հաշվարկելու վտանգները,▪️կրկին հասնելու հաղթանակի:Հիշողությունը կորցրած ժողովուրդը վաղ թե ուշ կորցնում է նաև իր ապագան։

ՄԵՆՔ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ»։ 


 
 
1/3727
bottom of page