Ավինյանը վստահեցնում է՝ օդի որակը վերադարձել է նորմայի սահմաններին
- Oct 11, 2025
- 1 min read

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը օդի որակի մասին տվյալներ է հրապարակել․
«Ժամը 21։00-ի դրությամբ Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն` օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը մանրահատիկ փոշու համար կազմել է 68.9։
Օդի որակը վերադարձել է նորմայի սահմաններին, ինչը համեմատական է հոկտեմբեր ամսվա ցուցանիշներին»։




















