top of page

Երևան-Սևան ճանապարհահատվածում կիրականացվեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

  • Sep 10, 2025
  • 1 min read

Մ-4, Երևան-Սևան ճանապարհի 19.8-րդ կմ-ում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կիրականացվեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Այսօրվանից երթևեկությունը նշված հատվածում ձախ գոտուց տեղափոխվում է աջ երթևեկելի գոտի։ 

«Վարորդներին հորդորում ենք նշված հատվածում երթևեկելիս լինել ուշադիր»,- ասվում է հաղորդագրությունում։

 
 
1/3752
bottom of page