top of page

«Այսպիսի ճակատագիր չպետք է ունենար մի մարդ, ով շնչում ու ապրում էր Հայաստանով և Արցախով». այսօր Բաքվի բանտում գտնվող գեներալ Լևոն Մնացականյանի 60-ամյակն է

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Sep 14
  • 1 min read
ree

Այսօր գեներալ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է՝ հոբելյանական 60-ամյակը: Ամբողջ կյանքը հայրենիքի ազատագրմանն ու պաշտպանությանը նվիրած մարդն այսօր Բաքվի բանտում է:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է շնորհավորել գեներալի տարեդարձն ու նշել. «Ինչ խոսք այսպիսի ճակատագիր չպետք է ունենար մի մարդ, ով շնչում ու ապրում էր Հայաստանով ու Արցախով և իր կյանքն ամբողջությամբ սեփական հայրենիքի գոյության ու անվտանգությանն է նվիրել:

Կյանքումս մի քանի կարևոր մարդիկ կան, ում պարտական եմ բանակը ճանաչելու և առաջնագծում կրթություն ստանալու համար, որոնցից մեկը հենց գեներալ Մնացականյանն է:

Ուղղակի լավ մարդ, հարգանքի արժանի զինվորական:

Ծնունդդ շնորհավոր, գեներալ ջան»։

 
 
1/3195
bottom of page