«Էս փողոցային ոստիկանի՝ Հայկ Հակոբյանի նկատմամբ քրգործ հարուցվեց»․ Սյուզի Բադոյան
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 1 min read

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում կադրեր է հրապարակել՝ կից գրելով․ «Էս փողոցային ոստիկանի նկատմամբ քրգործ հարուցվեց, ինձ հայտնեցին
Գլխավոր դատախազությունից․ «04.02.2026 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ: 05.02.2026 թվականին դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՆԳՆ արդեն նախկին աշխատակից Հայկ Հակոբյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով»,- ասված է պաշտոնական մեկնաբանության մեջ:
Իմ տարածած այս տեսանյութից կես ժամ անց հեռացվեց սույն լկտի ոստիկանը համակարգից, բայց իր վերադասի մասին դեռ լուր չկա»։




















