top of page

Արման Ծառուկյանը նշել է իր երեք սիրելի մարտիկներին UFC-ում

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 5 hours ago
  • 1 min read

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը հայտնի բլոգեր Էդին Ռոսին տված հարցազրույցում նշել է իր երեք սիրելի մարտիկների անունները։

Հատկանշական է, որ սկզբում Ծառուկյանը նշել է լեգենդար ամերիկացի Ջոն Ջոնսին, սակայն նրան խնդրել են չանդրադառնալ արդեն կարիերան ավարտած մարզիկներին։

«Այդ դեպքում՝ Պետր Յան, Խամզատ Չիմաև և Իսլամ Մախաչև»,- նշել է Արման Ծառուկյանը։

Նշված եռյակը հետաքրքիր ընտրություն է, քանի որ բոլորն էլ ունեն Ռուսաստանի քաղաքացիություն (թեև Չիմաևը պաշտոնապես ներկայացնում է Արաբական Միացյալ Էմիրությունները)։

Բացի այդ, երեքն էլ այս պահին կրում են UFC-ի չեմպիոնի տիտղոսը տարբեր քաշային կարգերում։ Պետր Յան՝ թեթևագույն քաշային կարգ, Խամզատ Չիմաև՝ միջին քաշային կարգ և Իսլամ Մախաչև՝ կիսամիջին քաշային կարգ։

 
 
1/3245
bottom of page