top of page

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդները. հայտնի է 2026 թվականի առաջատարների ցանկը

  • 7 hours ago
  • 1 min read

Brand Finance վերլուծական հարթակը հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբների թարմացված վարկանիշային աղյուսակը՝ 2026 թվականի տվյալներով։

Աշխարհի ամենաթանկ բրենդ ունեցող ֆուտբոլային ակումբը շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալը», որի արժեքը գնահատվում է 2,36 միլիարդ եվրո։ Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է կատալոնական «Բարսելոնան» (1,94 մլրդ եվրո), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Լոնդոնի «Արսենալը» (1,51 մլրդ եվրո)։

2026 թվականի դրությամբ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակն՝ ըստ բրենդի արժեքի, ունի հետևյալ տեսքը․

  1. «Ռեալ Մադրիդ» — 2,36 միլիարդ եվրո

  2. «Բարսելոնա» — 1,94 միլիարդ եվրո

  3. «Արսենալ» — 1,51 միլիարդ եվրո

  4. «Բավարիա» — 1,49 միլիարդ եվրո

  5. ՊՍԺ — 1,48 միլիարդ եվրո

  6. «Մանչեսթեր Սիթի» — 1,46 միլիարդ եվրո

  7. «Լիվերպուլ» — 1,45 միլիարդ եվրո

  8. «Մանչեսթեր Յունայթեդ» — 1,42 միլիարդ եվրո

  9. «Չելսի» — 941 միլիարդ եվրո

  10. «Բորուսիա Դորտմունդ» — 654 միլիարդ եվրո

 
 
1/3741
bottom of page