«Կառավարությունը, ՏԿԵ-ն ի՞նչ քայլեր են ձեռնարկել՝ կանխելու այս ձախողումը»․ Արթուր Խաչատրյան
- Armen Sukiasyan

- 2h
- 1 min read

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա առնվազն խայտառակություն է: Այս մարդիկ չեն հասկանում Կապսի ջրամբարի նշանակությունը Շիրակի (և Արագածոտնի) մարզի համար.... Ինձ հետաքրքրում է կառավարությունը, տարածքային կառավարման նախարարությունն ի՞նչ քայլեր են ձեռնարկել կանխելու այս ձախողումը: Դանակը հասել է ոսկորին, պայմանագիր են խզում: Նո՞ր տեսան, որ բոլոր հնարավոր ժամկետները խախտվել են: Չմոռանանք նաև ֆիննախին: Վստահ եմ, որ Հայաստանը վարկի չմասհանված մասի համար տուգանք է վճարել:
Անտաղանդ ապիկարներ»։




















