Արարատ Միրզոյանը և Կայուն տրանսպորտի և զբոսաշրջության հարցերով Եվրոպական հանձնակատարը քննարկել են տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները

Զրուցակիցները քննարկել են ՀՀ–ԵՄ Կապակցվածության գործընկերության շրջանակներում փոխշահավետ և գործնական համագործակցության հարցեր՝ որպես ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կարևոր բաղադրիչ: Ընդգծվել է Հայաստանի՝ տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին ինտեգրման և ներառական կապակցվածության զարգացման կարևորությունը և այս ուղղությամբ քննարկումների ակտիվ դինամիկան:
Քննարկվել են տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետևողական զարգացման նախաձեռնություններ:
Անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի իրականացման հարցերի՝ որպես ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածության ծրագրերի և ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կարևոր բաղկացուցիչ:
Նախարար Միրզոյանը և հանձնակատար Ցիցիկոստասը մտքեր են փոխանակել Հայաստանի և ԵՄ միջև ավիացիոն ոլորտում համագործակցության շուրջ:




















