top of page

Քանի որ նախարար Խուդաթյանն Արմավիրից է, որոշել է՝ Արմավիրում չպետք է որևէ ընդդիմադիր ուժ մասնակցի ընտրություններին. Սևակ Խաչատրյան

1 hour ago
1 min read
«Նախկինում, օրինակ, Գյումրու ու Փարաքարի պարագայում, իշխանությունները սպասում էին, որ քվեարկության արդյունքները տեսնեն, նոր բռնաճնշումների դիմեին, հիմա «խելքի են եկել»՝ նախօրոք են բռնաճնշումներ իրականացնում»,- ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը։  

Նա ընդգծեց, որ բոլոր կարող ուժերին արանքից հանում են, որպեսզի մնա միայն ՔՊ-ն։

«Օրինակ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը քանի որ Արմավիրից է՝ Այգեվան գյուղից,  որոշել է Արմավիրիում ընդհանրապես չպետք է որևէ ընդդիմադիր ուժ մասնակից։ Մարդիկ մտել են անձնագրային բաժանմունք տեղեկանքներ վերցնելու, որպեսզի առաջադրվեն, կես ժամ հետո տոտալ բռնաճնշումներ է սկսվել այդ անձանց նկատմամբ»,- ասաց Ս.Խաչատրյանը։

Նա նշեց, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելը կարևոր է և   պատրչաստ են կանգնել ընդդիմադիր բոլոր ուժերի կողքին, որոնք պատրաստ են մասնակցել ընտրություններին։

1/3799
bottom of page