top of page

Սարատովկա գյուղի տարածքում 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել բետոնե հենասյանը. կան վիրավnրներ

16 hours ago
1 min read

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Սարատովկա գյուղի վարչական տարածքում, Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Բադալ Գ․-ն իր վարած «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենասյանը և ճանապարհային երթևեկության նշանին։

Shamshyan.com-ի հաղորդամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն։


 
 
1/3875
bottom of page