ԱՄՆ-ը սկսել է հեռակառավարվող կասետային ռումբեր օգտագործել Իրանի վրա հարվածների ժամանակ. «Военный обозреватель»
- Mar 26
- 1 min read

ԱՄՆ-ը սկսել է հեռակառավարվող կասետային ռումբեր օգտագործել Իրանի վրա հարվածների ժամանակ, գրում է «Военный обозреватель» թելեգրամյան ալիքը։
Ըստ ալիքի՝ Իրանի Շիրազ քաղաքի բնակիչները հայտնել են բազմաթիվ քաղաքացիական զոհերի մասին, երբ ամերիկյան ինքնաթիռները տասնյակ BLU-91 հակատանկային և հակահետևակային ականներ են նետել։
Նախնական տեղեկություններով՝ դրանք CBU-89/B (Ռազմաօդային ուժերի տարբերակ) և CBU-78/B (Ռազմածովային ուժերի տարբերակ) ազատ անկման ռումբեր են։
Մեկ CBU-89/B ռումբը կարող է կրել մինչև 94 ական, իսկ ռազմածովային տարբերակը՝ մինչև 60 ական, գրում է ալիքը։




















