top of page

Ավանի աղի կոմբինատում էլեկտրաէներգիան անջատվել է, 46 հոգի մնացել է 236 մետր խորության տակ

  • 2 hours ago
  • 1 min read

Այսօր  արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Ավան վարչական շրջանում գործող Աղի կոմբինատում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Աղի կոմբինատում էլեկտրաէներգիայի ժամանակավոր հոսանքազրկման պատճառով մոտ 46 քաղաքացի մնացել է 236 մետր խորության տակ, կառույցի ներսում։



Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են փրկարարնփրը, հատուկ գեներատորներով կատարել էլեկտրաէներգիայի սնուցում, ինչից հետո քաղաքացիներին դուրս են բերել։



Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փրկարարների կողմից դուրս բերված քաղաքացիների մի մասը աշխատում է կոմբինատում, մի մասն էլ օտարերկրացիներ են եղել։

 
 
1/3496
bottom of page