10 անձ ձերբակալվել է քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով
- 3 hours ago
- 1 min read

ՆԳՆ ոստիկանության ծառայողները քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են 10 անձի և ներկայացրել նախաքննական մարմին: Panorama.am-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նշենք, որ այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ Մեծավանում մի խումբ քաղաքացիներ խոչընդոտել են ՔՊ-ի քարոզարշավին։
Պապիկյանը տեսանյութ էր հրապարակել, որում երևում է՝ ինչպես է Մեծավանում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ վեճ առաջանում Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի կողմնակիցների միջև։
«Կալուգացի օլիգարխի ցուցումով Մեծավանում մեր երթը խոչընդոտելու ևս մեկ անհաջող փորձ, որը, բնականաբար, չստացվեց: Քաղաքական դասը ձեզ ցուցում տվողներին ենք տալու»,-սպառնացել էր Պապիկյանը։




















