Հանգուցյալ այաթոլլա Խամենեիի որդիները 40-օրյա պատերազմից հետո առաջին անգամ հանրության առջև հայտնվեցին հոգեհանգստյան աղոթքի ժամանակ
- 2 hours ago
- 1 min read

Իսլամական հեղափոխության զոհված առաջնորդի որդիները՝ այաթոլլա Մոստաֆա, Մասուդ և Մեյսամ Խամենեիները, 40-օրյա պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ հրապարակայնորեն հայտնվել են Թեհրանում՝ սգո արարողության ժամանակ զբաղեցնելով առաջին շարքի տեղերը, հայտնում է Irna գործակալությունը:
Կիրակի տեղական ժամանակով ժամը 08:00-ին Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան մոսալլայում տեղի է ունեցել այաթոլլա Խամենեիի և նրա ընտանիքի անդամների հոգեհանգստի աղոթքը (ջանազա-նամազ)։ Ջանազա-նամազը իսլամական հավաքական հուղարկավորության աղոթք է, որը կատարվում է թաղումից կամ հանգուցյալներին հրաժեշտ տալուց առաջ:
Աղոթքը գլխավորել է այաթոլլա Սոբհանին: Արարողությանը մասնակցել են երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներն ու բազմաթիվ քաղաքացիներ:
Միջոցառմանը մասնակցել են նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի-Էջեին և խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը:




















