«Էլ Կլասիկոյի» սպասումով․ «Ռեալը» 2։1 հաշվով հաղթել է «Ատլետիկոյին» և դուրս եկել Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ
- Armen Sukiasyan

- 19 hours ago
- 1 min read

Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքի «Քինգ Աբդուլա Սպորտս Սիթի» մարզադաշտում կայացավ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը «Ատլետիկոյի» և «Ռեալի» միջև։ Մադրիդյան դերբին ավարտվեց «Արքայական ակումբի» հաղթանակով՝ 2:1։
«Ռեալին» հաջողվեց արագ գոլ խփել․ 2-րդ րոպեին աչքի ընկավ Ֆեդերիկո Վալվերդեն։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 55-րդ րոպեին, Ռոդրիգոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ «Ատլետիկոյին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը 58-րդ րոպեին Ալեքսանդր Սորլոտի գոլի շնորհիվ, սակայն խաղը փրկել Դիեգո Սիմեոնեի թիմին չհաջողվեց։
Այսպիսով, հունվարի 11-ին կայանալիք եզրափակչում կտեսնենք «Էլ Կլասիկո»՝ «Ռեալը» կմրցի «Բարսելոնայի» հետ։
Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակչում կատալոնացիները 5:0 հաշվով ջախջախել էին Բիլբաոյի «Ատլետիկին»։ «Բարսելոնան» մրցաշարի գործող չեմպիոնն է։




















