top of page

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ

  • 2 hours ago
  • 1 min read

Այսօր Ադրբեջանի Հանրապետության տարածքով տարանցմամբ դեպի Հայաստանի Հանրապետություն նախատեսվում է ուղարկել 7 վագոն հացահատիկ, բեռի ընդհանուր քաշը կազմում է 488 տոննա: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ նմանատիպ նախորդ առաքումը տեղի էր ունեցել մարտի 11-ին։ Այն ժամանակ տվյալ երթուղով ուղարկվել էր 11 վագոն հացահատիկ՝ 1 023 տոննա ընդհանուր քաշով։

 
 
1/3415
bottom of page