top of page

Դանի Օլմոն ֆանտաստիկ խաղացող է իր դիրքում, իսկական հանճար է. Դե լա Ֆուենտե

  • 17 hours ago
  • 1 min read

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակից (2-0) հետո գովեստի խոսքեր է հնչեցրել կիսապաշտպան Դանի Օլմոյի հասցեին։

«Դանի Օլմոն ֆանտաստիկ խաղացող է իր դիրքում, իսկական հանճար է։ Նա ունիվերսալ է և կարող է խաղալ ցանկացած դիրքում։ Նա էլ ավելի է ուժեղանում, երբ նրա կողքին խաղում են այնպիսի վառ ֆուտբոլիստներ, ինչպիսին Ռոդրին է։ Այս խաղում նա ամեն ինչ գերազանց արեց։ Հնարավոր է, նա այն խաղացողը չէ, որը հաճախ է հայտնվում թերթերի վերնագրերում, սակայն նրա ֆուտբոլային ինտելեկտը միանգամայն յուրահատուկ է։ Ժամանակը ցույց տվեց, որ մենք չէինք սխալվել նրա հարցում»,- դե լա Ֆուենտեի խոսքերը մեջբերում է Tuttomercatoweb-ը։

Անգլիայի և Արգենտինայի հավաքականների միջև աշխարհի առաջնության մյուս կիսաեզրափակչի հանդիպումը կկայանա այսօր։ Գլխավոր մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին։

 
 
1/3678
bottom of page