Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
- 1 day ago
- 1 min read

Վրաստանի շտապօգնության մեքենայով Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել վթարի հետևանքով տուժած աղջիկ երեխա:
ԲԿ-ի բուժական գծով տնօրենի տեղակալ Սեյրան Հովհաննիսյանը հայտնել է, որ երեխան ուներ բազմաթիվ վնասվածքներ. կոտրված էր աջակողմյան երկրորդ կողը, առկա էր թոքի սալջարդ և հինգերորդ գոտկային ողնի կոտրվածք՝ բեկորի տեղաշարժով դեպի ողնուղեղային խողովակ։




















