top of page

Փրկարարները, բացելով Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի դուռը, լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը

  • 3 minutes ago
  • 1 min read

Այսօր՝ հուլիսի 26-ին, Երևանում ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը տևական ժամանակ է դռան և հեռախոսազանգերի չի պատասխանում։



Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փրկարարները, բացելով տան դուռը, լոգարանում հայտնաբերել են երիտասարդ տղայի մարմինը՝ կախված վիճակում։



Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։ Մահացածը 32-ամյա Դավիթ Ա.-ն է։


 

 
 
1/3697
bottom of page