top of page

Վաղը ես կմեկնեմ Վաշինգտոն՝ նախագահ Թրամփի հրավերով․ Նեթանյահու

  • 2 hours ago
  • 1 min read

Վաղը ես կմեկնեմ Վաշինգտոն՝ Նախագահ Թրամփի հրավերով նրա հետ հանդիպելու համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Դրանից հետո ես մասնակցելու եմ Իսրայելի մեծ բարեկամ, սենատոր Լինդսի Գրեհեմի պատվին կազմակերպված արարողությանը։ Պետք է ասեմ, որ նա պետության հիմնադրումից ի վեր եղել է Իսրայելի ամենամեծ բարեկամներից մեկը, և լիովին տեղին է, որ մենք նրան այսպիսի պատիվ ենք մատուցում։

Ես կհանդիպեմ Նախագահ Թրամփի հետ՝ քննարկելու օրակարգում գտնվող բոլոր հարցերը, այդ թվում՝ Իրանում տիրող իրավիճակը»,- ասել է Նեթանյահուն։

Իսրայելի վարչապետը նաև նշել է, որ խոսել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, ով հավաստիացրել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ վճռականորեն գործելու մտադրությունը։

«Երեկ ես խոսել եմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, և նա ևս մեկ անգամ ինձ հաստատեց Միացյալ Նահանգների՝ ՄՔԴ-ի դեմ վճռականորեն գործելու մտադրությունը։

ՄՔԴ-ն վտանգում է արդարադատությունը ողջ աշխարհում, ինչպես նաև սպառնում է ժողովրդավարական, ինքնիշխան պետությունների՝ իրենց ինքնիշխանությունն իրականացնելու իրավունքին։

Ըստ էության, այն փորձում է նրանց անվտանգությունը ենթարկել Հաագայում գտնվող կոռումպացված խմբակի որոշումներին»,- նշել է Նեթանյահուն։

 
 
1/3697
bottom of page